ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Նվիրվում է Մեդեա Աբրահամյանին

    Նվիրվում է Մեդեա Աբրահամյանին

    15.11.2012| 17:01
    Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և ՀՀ մշակույթի նախարարությունը համատեղ կազմակերպում են ժամանակավոր ցուցահանդես և համերգ` նվիրված ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ ժողովրդական արտիստ, թավջութակահար Մեդեա Աբրամյանի 80-ամյակին:
  • Սերիալ նայողներն ու չնայողները

    Սերիալ նայողներն ու չնայողները

    15.11.2012| 15:40
    «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը «Աղբ եթերից» երկրորդ մրցանակաբաշխության հաղթող է ճանաչել Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալը՝ հայ ժողովրդի դեգրադացմանը նպաստելու և սեփական անմակարդակությունը Հայոց բանակին նվիրելու համար:
  • Վարչապետն ընդունել է Լատվիայի ԱԳ նախարարին

    Վարչապետն ընդունել է Լատվիայի ԱԳ նախարարին

    15.11.2012| 14:07
    Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին կառավարությունում վարչապետը նշել է. «Մենք մեծապես կարևորում ենք Լատվիայի հետ հարաբերությունների զարգացումը և պատրաստ ենք ջանքեր գործադրել՝ երկկողմ բազմակողմանի համագործակցության խորացման համար»:
  • «Չարի ծաղիկներ». միմոդրամա մեկ գործողությամբ

    «Չարի ծաղիկներ». միմոդրամա մեկ գործողությամբ

    15.11.2012| 14:03
    Մնջախաղի պետական թատրոնը ներկայացնում է «Չարի ծաղիկներ» բեմադրությունը՝ Շառլ Բոդլերի համանուն ժողովածուի հիման վրա:
  • «Խուճուճ» թվաբանություն

    «Խուճուճ» թվաբանություն

    15.11.2012| 13:16
    «Փաստորեն, եթե ԲՀԿ-ն ՀԿԿ-ի հետ է, իսկ ՀԱԿ-ը` ԲՀԿ-ի , ապա ՀԱԿ-ը նաև ՀՀԿ-ի հետ է: Այս տրամաբանությունը, կարծեմ, ուսուցանվում է տարրական դասարաններում. «Իմ բարեկամի բարեկամը իմ բարեկամն է. նա չի կարող իմ թշնամին լինել»:
  • Խստիվ արգելված է

    Խստիվ արգելված է

    15.11.2012| 12:31
    Հերթական վիճաբանությունից հետո կինը ֆշշացնում է ամուսնու վրա.
  • ՀՀ Կառավարությանն ուղղված տեսագրությունը Հ1-ը չցուցադրեց

    ՀՀ Կառավարությանն ուղղված տեսագրությունը Հ1-ը չցուցադրեց

    15.11.2012| 12:02
    ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. ՀՀ Կառավարությանն ուղղված այս կարևոր հարցի տեսագրությունը Հ1 չցուցադրեց... Հուսով եմ հնարավորինս շատ մարդ կնայի ու կտարածի...
  • Երկրաշարժ՝ Չիլիում

    Երկրաշարժ՝ Չիլիում

    15.11.2012| 11:25
    Չիլիի հյուսիսում երեկ 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չկան։
  • ՄԱԿ-ի ԱԽ-ն իսրայելա-պաղեստինյան հարցով նիստ կգումարի

    ՄԱԿ-ի ԱԽ-ն իսրայելա-պաղեստինյան հարցով նիստ կգումարի

    15.11.2012| 11:23
    ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կանցկացնի փակ նիստ՝ իսրայելական զորքերի կողմից Գազայի հատվածի վրա բացած կրակի առնչությամբ։ Նիստը կմեկնարկի Գրինվիչի ժամանակով ժամը 2-ին։ Կմասնակցեն իսրայելական և պաղեստինյան դիվանագիտական առաքելության ներկայացուցիչներ։
  • Չինաստանի կոմկուսը նոր գլխավոր քարտուղար ունի

    Չինաստանի կոմկուսը նոր գլխավոր քարտուղար ունի

    15.11.2012| 11:20
    Երեկ Պեկինում ավարտվել է Չինաստանի կոմունիստական կուսակցության 18-րդ համագումարը։ Ներկայացվել է երկրի նոր ղեկավարությունը, որն իշխանության ղեկին կլինի առաջիկա տասնամյակում։ Ինչպես և սպասվում էր, փոխնախագահ Սի Ցզինպինը փոխարինել է կոմկուսի գլխավոր քարտուղար Խու Ցզինտաոյին։ Կուսակցության գլխավոր մարմնի անդամների թիվն իննից կրճատվել է յոթի։